Որքա՞ն ինֆորմացիա կարող է «տեղավորվել» մեր ուղեղում
Advertisement 1000 x 90

Որքա՞ն ինֆորմացիա կարող է «տեղավորվել» մեր ուղեղում

Մարդկային ուղեղն ունի մոտ մեկ միլիարդ նեյրոններ. այս թիվը հաշվելու համար մեզնից կպահանջվի 50 տարի, բայց իրականում որքա՞ն ինֆորմացիա կարող է այն պահպանել:

Յուրաքանչյուր  նեյրոն հիշում է միայն որշակի ինֆորմացիա, և եթե դրանք առանձին աշխատեին՝ մեր օրգանիզմում կարող էին խնդիրներ առաջանալ: Բարեբախտաբար, այդ միլիոնավոր նեյրոնները փոխկապակցված են և մեր ուղեղում. ամեն նոյրոն ունի մոտ 1000 միացում մյուսի հետ: Սա նշանակում է, որ կան տրիլիոն հանգույցներ, որոնք քեզ օգնում են հիշել մանկությունից մինչև հաջորդ օրվա ժամը 9-ի հանդիպումը:

Այսպիսով, կարո՞ղ է արդյոք ուղեղի հիշողության ծավալը սպառվել:

Նյարդաբաններն արդեն որոշ հաշվողական սարքերի միջոցով կարողացել են հաշվարկել, որ մեր ուղեղի հիշողության տարողությունը տատանվում է 2.5 պետաբայթների սահմանում,որը մոտ 1000 տերաբայթ է: Որպեսզի հիշողության այս ծավալը  կարողանանք ձայնագրել, մեզ պետք կլինի մեր հեռուստացույցը միացրած թողնել «ձայնագրման»  ֆունկցիայի վրա մոտ 300 տարի:

Բավական զարմանալի է նման հաշվարկներ կատարելը և այս հարցը քննարկելը, սակայն դեռևս  հանգիստ կարող ենք մտածել այս և շատ այլ թեմաների շուրջ, քանի որ մեր ուղեղը դեռ շատ չօգտագործած «տարածք» ունի:

doctors.am