1. Փոքր բաներից սկսելը նորմալ է: Կուժը լցվում է աստիճանաբար` կաթիլ առ կաթիլ: Եվ հաջողության է հասնում նա, ով սկսում է փոքր քայլերից և ջանասիրաբար աշխատում է` մինչև կուժի լցվելը:
2. Մտքերը նյութական են: Մեր գիտակցությունն ամեն ինչ է: Մենք այն ենք, ինչ մտածում ենք:
3. Ներել: Զայրույթով լցված լինելը նույնն է թե՝ վերցնեք տաք ածուխը` ինչ-որ մեկի վրա շպրտելու նպատակով, բայց արդյունքում՝ ինքներդ կայրվեք:
4. Ձեր գործողություններն ունեն նշանակություն: Զարգանալու համար պետք է գործել: Արագ զարգանալու համար պետք է գործել ամեն օր: Փառքը բոլորի համար է, բայց դրան կարող են հասնել միայն այն մարդիկ, ովքեր անընդհատ աշխատում են:
5. Փորձեք հասկանալ: Նախ և առաջ փորձեք հասկանալ դիմացինին, հետո նոր փորձեք հասկացված լինել: Լսեք մարդկանց, փորձեք հասկանալ նրանց տեսակետը և ձեռք կբերեք խաղաղություն:
6. Հաղթեք ինքներդ ձեզ: Որպեսզի ինքներդ ձեզ հաղթեք, նախ և առաջ պետք է հաղթեք ձեր մտքին: Դուք պետք է ղեկավարեք ձեր մտքերը:
7. Ապրեք ներդաշնակության մեջ: Ճշմարտությունն այն է, որ ներդաշնակություն կարող եք գտնել միայն ձեր ներսում: Այն հոգու խաղաղությունն է:
8. Եղեք շնորհակալ: Եկեք շնորհակալ լինենք նրա համար, որ, եթե լավ չենք սովորել, համենայն դեպս, ժամանակ քիչ ենք ծախսել: Իսկ եթե, այնուամենայնիվ, շատ ենք ծախսել` չենք հիվանդացել: Իսկ եթե հիվանդացել ենք, համենայն դեպս, չենք մահացել: Շնորհակալ լինելու առիթ միշտ էլ կա:
9. Հավատարիմ եղեք նրան, ինչ գիտեք:
10. Ճանապարհորդեք: Կյանքը ճանապարհորդություն է: Մի հետաձգեք երջանկությունը: Փորձեք հասնել ձեր նպատակին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am