Քրիսթեն Սթյուարթը պարել Է Chanel-ի գովազդում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քրիսթեն Սթյուարթը պարել Է Chanel-ի գովազդում

Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը մասնակցել է Chanel ֆրանսիական նորաձևության տան գովազդային արշավին, որը նվիրված էր Chanel՚s Gabrielle-ի պայուսակների շարքին: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում: Նրա մասնակցությամբ տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում:

Ըստ սյուժեի, Սթյուարթը պարում է սեղանի շուրջը, վազքաթափով մխրճվում պատի մեջ և մինչև վերջին շունչը հարկաբաժնում պտտվում ինդաստրիալ ոճով: «Սա կենսահաստատ հոլովակ է, թեև դրանում անդրաշխարհիկ ինչ-որ բան կա: Ես գտնում եմ «Գաբրիել» անունը, որը գրված է պատուհանին: Եվ դա այն բանի հաստատումն է, որ ես ընտրյալ եմ: Գաբրիելն, ասես, բացվում է ինձ, և դա ինձ երջանիկ է դարձնում»,-պատմել է դերասանուհին:

Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միայն թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն և ուրիշներ, ինչպես նաև ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին: