Ատամի մածուկը կօգնի մաքրել տունը, հեռացնել հետքերը, զարդերին վերադարձնել փայլը, և ոչ միայն։ Lifehacker.ru-ն ներկայացրել է ատամի մածուկի օգտագործման 6 անսովոր եղանակ։
- Արդուկի մաքրում։ Ժամանակի ընթացքում արդուկի վրա կարող են հայտնվել հետքեր և փառ, որոնք հեշտությամբ կարող եք մաքրել ատամի մածուկի միջոցով։ Քսեք այն արդուկի արտաքին հատվածին, թողեք որոշ ժամանակ, մաքրեք թաց շորով։
- Մեքենայի լուսարձակների մաքրում։ Եթե լուսարձակներն ապակուց չեն, ատամի մածուկը կարող եք քսել դրա վրա, մաքրել շորով։
- Զարդերի մաքրում։ Ցանկացած զարդ կարելի է մաքրել ատամի մածուկի և շորի օգնությամբ։ Երբ ավարտեք մաքրելու գործընթացը, զարդը լվացեք ջրով։
- Ձեռքերն ազատեք տհաճ հոտից։ Ձուկ պատրաստելու կամ սոխ կտրատելու արդյունքում ձեռքերից տհաճ հոտ է գալիս, որը կարելի է վերացնել ատամի մածուկի օգնությամբ։ Քսեք այն մատներին, թողեք մի քանի րոպե, ապա լվացեք ձեռքերը։
- Գորգի վրայի հետքերը մաքրելու համար։ Ատամի մածուկը քսեք հետքին և թողեք որոշ ժամանակ, ապա մաքրեք։
- Հեռախոսի էկրանն ազատեք քերծվածքներից։ Մի փոքր ատամի մածուկը քսեք փափուկ կտորին, զգուշությամբ մաքրեք էկրանն այնքան ժամանակ, մինչև քերծվածքներն անհետանան։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը