1. Երբ փողոցով քայլելիս գետնին ընկած փետուր եք տեսնում, վերցրեք այն ու տուն բերեք: Կարող եք դնել ծաղկամանի մեջ, կախել պատից կամ ուղղակի մի տեղ դնել: Դա Ձեզ երկնքից ուղարկված հզոր պաշտպանիչ թալիսման է:
2. Հավաքեք գետերի քարերը: Դրանք օժտված են հզոր ուժով և էներգետիկայով:
3. Արևային էներգիայով լիցքավորվելու համար անհրաժեշտ է, որ արևն ընկած լինի հորիզոնից 45 աստիճանի անկյան տակ:
Հարկավոր է 2 ձեռքերի բութ մատներն ու ցուցամատներն այնպես ագուցել իրար, որ ստացվի եռանկյունի, ու այդ եռանկյունու միջով նայել արևին: Այդ ժամանակ միայն էներգիան առավելագույնս կներծծվի Ձեր օրգանիզմի կողմից:.
4. Ողջ ուժերը գործադրեք այլոց օգնելու համար: Սակայն, եթե չեք կարող ուրախություն պարգևել, գոնե մի վնասեք:
5. Խնայեք Ձեր կյանքը: Պետք չէ ռիսկի դիմել կենաց-մահու սահմանագծում: Մահը կարող է և կատակել, իսկ նրա կատակները տափակ են և անդուր:
6. Առաջ գնացեք և հետ մի նայեք: Այն, ինչ եղել է, արդեն անցյալում է:
7. Երազանքին մոտենալու համար երբեմն մեկ քայլն էլ է բավարար լինում: Մի վախեցեք դժվարություններից. Դրանք եղել են և լինելու են միշտ:
8. Ձեր առաջնահերթ բարոյական սկզբունքը պետք է լինի ինչ-որ մեկին վնասելուց իսպառ հրաժարվելը:
9. Երբ դուք ուրիշի երջանկության պատճառն եք դառնում, ինքներդ էլ ամենաերջանիկն եք դառնում: Իսկ եթե դառնաք այլոց տառապանքի պատճառը, Դուք առաջինը դժբախտ կլինեք:
10. Օրական գոնե մեկ ժամ տրամադրեք լռությանը. Այն նույնքան անհրաժեշտ է, որքան շփումը:
11. Սիրելու կարողությունը երկրագնդի երեսին եղած բարձրագույն ունակությունն է: Կարողացեք սիրել բոլորին, անգամ՝ Ձեր թշնամիներին:
12. Ջրամբարների մեջ աղբ մի լցրեք: Ջրի ոգին կարող է շատ խիստ զայրանալ: Նրան ոգևորելու համար այնտեղ լցրեք հաց, կաթ կամ մետաղադրամներ:
13. Սովորաբար մենք մեր անցյալը հիշում ենք կարոտով և ասում՝ ի՜նչ ոսկե ժամանակներ էին: Դա սխալ է: Իրականում շատ կարևոր է հասկանալ, որ Ձեր կյանքի ամեն նոր օրը հենց այդ ոսկե ժամանակն է:
14. Կատարյալ կրոն և հավատ չկա, վատագույնն էլ չկա: Աստված մեկն է: Այնպես որ, աղոթեք՝ ում ուզում եք, բայց հիշեք շատ կարևոր պատվիրանները՝ ապրեք, ինչպես խիղճն է թելադրում, հարգեք Ձեր նախնիներին և սիրեք:
15. Եթե Դուք աշխարհը փոխելու նպատակ ունեք, նախ և առաջ՝ փոխեք ինքներդ Ձեզ: Սովորեք տիրապետել ուրախության և սիրո էներգիաներին: Ժպիտը, ծիծաղը, ուրախությունը հսկայական ուժով են օժտված:
16. Կեչու մի քանի ճյուղ պոկեք: Դրանց մի մասը դրեք ծաղկամանի մեջ՝ որպես տնային դեկոր, ինչը կստեղծի լուսավոր և բարի մթնոլորտ: Ճյուղերից մի քանիսն էլ մանր կտորների վերածեք՝ չօգտագործելով մկրատ կամ դանակ: Ստացված զանգվածը լցրեք կավե կամ ապակյա տարայի մեջ և վրան եռման ջուր լցրեք, ավելացրեք կիտրոնի և նարնջի կեղև և թողեք թրմվի ոչ պակաս, քան 3 ժամ: Պատրաստ լինելուց հետո բամբակը կամ թանզիֆի կտորը թաթախեք թուրմի մեջ և երեկոյան լոգանքից հետ սրբեք մարմինը: Էֆեկտն ինքներդ կզգաք:
17. Այսպիսի մի լավ ասացվածք կա. «Տվողի ձեռքը երբեք չի չորանա»: Հնարավորության դեպքում աշխատեք գումար տալ, օգնել կարիքավորներին: Գումարի չափը կարևոր չէ, կարևոր է երևույթն ինքը:
18. Կյանքը չափազանց կարճ ժամանակահատված է՝ այն վիճելու և արցունքների վրա ծախսելու համար: Բարին արարեք, երեխա ծնեք, հանգստացեք և շատ այլ անհամեմատ ավելի հաճելի բաներով զբաղվեք:
19. Անձրևը կարող է կառավարել մարդու զգացմունքներն ու զգացողությունները: Կարող է հիշեցնել կյանքի ինչ-որ կարևոր պահերի մասին, կարող է նաև, ընդհակառակը, սրբել բոլոր հիշողությունները: Անձրևը կարող է մաքրագործել: Երբ ամեն ինչ շա՜տ վատ է, ես պարզապես դուրս եմ գալիս ու կանգնում անձրևի տակ:
20. Եթե Ձեր սիրելին բարկանում է Ձեզ վրա, իսկ Դուք մեղավոր չեք, գրկեք նրան շատ ամուր. Նա անպայման կհանգստանա:
21. Հարգեք Ձեր նախնիներին, ինչպիսին էլ որ նրանք եղած լինեն:
22. Երբ շատ տխուր եք, երգեք. կարևոր չէ, թե ինչ. երգեք այն, ինչ հոգեհարազատ է Ձեր հոգուն: Երբեմն հոգին էլ ներսում եղածն արտահայտելու կարիք ունի:
23. Բոլորին հարգանքով վերաբերվեք և Ձեզ ինչ-որ մեկից բարձր մի դասեք, անգամ, եթե դա ինչ-որ մեկի կօգնի: Դա շատ վատ է: Հենց սկսում եք տառապել Ձեր անձի գերագնահատմամբ, իջեցրեք Ձեզ երկնքից, քանի որ դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:
24. Ինձ են դիմում տարբեր ազգությունների, սեռերի, տարիքի և խառնվածքների մարդիկ, որոնց բոլորի խնդրի ակունքը մեկն է. նրանք կորցրել են կապն իրենց արմատների, հողի ու նախնիների հետ: Միշտ Ձեր հիշողության մեջ պահեք հանգուցյալներին. նրանք իմաստուն են Ձեզնից՝ անկախ նրանից, թե ինչպիսին էին կյանքում:
25. Եթե որոշել ես ինչ-որ բան անել, մի կասկածիր քեզ վրա: Վախը քեզ ստիպում է շեղվել ճիշտ ճանապարհից, քանզի այն չարիքի գլխավոր գործիքն է: Երբեք հույսդ մի կորցրու, նույնիսկ, եթե ամեն ինչ միանգամից չի ստացվում: Յուրաքանչյուր փոքր հաղթանակ քեզ մոտեցնում է Մեծին:
26. Իսկական սերը միշտ ազատ է: Վամպիրիզմի 1-ին նախանշանն այն է, երբ սիրելիդ անհասկանալի պատճառներով սառել է քո նկատմամբ, սակայն շարունակում է օգտվել քո զգացմունքներից: Այսինքն՝ դու տեսնում ես, որ նրան հաճելի է քո սիրո դրսևորումը: Սկսած այդ վայրկյանից՝ վերլուծիր ձեր հարաբերությունները, և, եթե զգում ես, որ կախվածության մեջ ես նրանից, սկսիր ազատվել նրանից: Չէ՞ որ կախվածությունը սեր չէ, և այն քեզ համար որևէ արժեք չպիտի ունենա:
27. Ոչ մի կախարդանք չի կարող մարդուն ստիպել սիրել նրան, ում նկատմամբ ինքն անտարբեր է:
28. Կյանքը կարող է դեմքով շրջվել դեպի քեզ, կարող է և մարմնիայլ մասով, սակայն քչերն են հասկանում, որ իրականում դու ես այն շրջում այս կամ այն կողմ: Ուրիշների հանդեպ տածած վատ մտքերը, նախանձն ի վերջո վերադառնալու են քեզ: Այնպես որ, մտածիր այդ ուղղությամբ:
29. Եթե ուզում ես, որ քեզ հարգեն, նախ ինքդ հարգիր ուրիշներին. Բարուն պատասխանիր բարությամբ, չարին՝ անտարբերությամբ: Քեզ վատություն արած մարդն ավելի կտառապի նրանից, որ դու անտարբեր ես իր նկատմամբ ընդհանրապես:
30. Մի խմեք: Ընդհանրապես մի խմեք: Ալկոհոլը սպանում է օրգանիզմը, ուղեղը և Հոգին:
31.Եթե դու վատ տրամադրություն ունես, ոչ ոք մեղավոր չէ: Պետք չէ ուրիշներին քավության նոխազ դարձնել: Նրանք արժանի չեն դրան:
32. Սրտային ցավերի ժամանակ մի պառկեք, այլ նստեք Ձեզ հարմար դիրքով: Խորը շնչեք և ուժեղ մերսեք ճկույթների ծայրերն ու ափի մեջտեղի հատվածը: Ցանկալի է այդ մերսումն անել ցավը սկսելուց առաջ, 2 օրը մեկ հաճախականությամբ՝ 10-15 րոպե:
33.Երբ փնտրում եք Ձեր 2-րդ կեսին, ոչ ոքի մի լսեք, բացի Ձեր սրտից, և մտածեք գլխով, ոչ թե նրանով, ինչն ավելի ներքևում է:
34. Հաճախ ժպտացեք: Դա Ձեզ ու Ձեր զրուցակցին ուժ ու էներգիա կտա:
35.Գնահատեք Ձեր անձնական և ուրիշների տարածքը:
36. Երբեք ոչ մի բանի համար մի զղջացեք: Ավելորդ բան է:
37. Որպեսզի կարողանաք նորմալ շնչել, որպեսզի սիրտը չճնշի, կարողացեք լաց լինել:
38. Ձեր ուժը Ձեր մտքերի մեջ է: Երբեք բարկացած ժամանակ վատը մի մտածեք սիրելի մարդու մասին, այլապես, անկախ Ձեր կամքից, նրան փորձանքի մեջ կգցեք: Մտքերը գիտակցության թաքնված էներգիաների աղբյուրներից մեկն են: Ցանկացած միտք գործողություն է ծնում:
39. Որպեսզի մարդիկ դեպի Ձեզ ձգտեն, նրանց ընդառաջ գնացեք:
40. Նա, ով թափում է սննդի մնացորդները, թափում է իր հաջողությունը: Ինչքան թափում ես առատ ժամանակ, այնքան քեզ չի հերիքելու կարիքի ժամանակ: Դրա համար պատրաստեք այնքան, որքան կարող եք ուտել:
Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ
168.am