Քեմբրիջի համալսարանի հրաբխագետներին հաջողվել է հրաբխի ժայթքումը խոշոր պլանով նկարահանել անօդաչու թռչող ապարատի միջոցով: Համապատասխան տեսագրությունը հրապարակված է ուսումնական հաստատության YouTube-ալիքում:
Քանի որ հրահեղուկ ապարների արտանետման ժամանակ օդ է ընկնում թունավոր և տաք գազերի խառնուրդ, վտանգավոր է հրաբխային ակտիվությունը դիտել անմիջական մերձակայքում: Այդ խնդիրը լուծելու համար հետազոտողներն օգտագործել են անօդաչու թռչող ապարատ: Այն բարձրացել է Ֆուեգո և Պակայա գործող հրաբուխների գագաթների մոտ, որոնք գտնվում են Կենտրոնական Ամերիկայում՝ Գվատեմալայի տարածքում: Դա գիտնականներին թույլ է տվել գրանցել արտանետումներ, որոնք այլ կերպ չէին կարող նկատելի լինել: