Մարդու մարմինն աշխարհում ամենահետաքրքիր մեխանիզմներից մեկն է։ Adme.ru-ն ներկայացրել է պարզ և արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ամենօրյա փոքր խնդիրներից։
Ինչ անել, եթե կոկորդում քոր եք զգում
Պարզապես քորեք ականջը։ Այս կերպ կխթանեք նյարդային վերջույթները, որոնք սպազմ կառաջացնեն, ինչը կազատի ձեզ տհաճ զգացողությունից։
Ինչ անել, եթե չեք կարողանում լսել ինչ-որ մեկին
Պատասխանը պարզ է՝ ավելի ուշադիր լսեք, բայց աջ ականջով։ Գաղտնիքն այն է, որ աջ ականջն ավելի լավ է ճանաչում խոսքը, ձախը՝ երաժշտական նոտաները։ Դա կապված է ուղեղի կիսագնդերի գործունեության առանձնահատկությունների հետ։
Օրվա ընթացքում երկու բանան կերեք
Այս դեպքում կնվազեցնեք սրտի նոպայի առաջացման հավանականությունը, դիմադրողականությունը կբարձրանա, կնվազի ցավը որովայնում, վատ տրամադրության դեմ պայքարելն ավելի հեշտ կլինի։
Ինչ անել, եթե վախենում եք ներարկումից
Փորձեք հազալ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն անձինք, ովքեր հազացել են ներարկումների ժամանակ, ավելի քիչ ցավ են զգացել։ Հազը ժամանակավոր ճնշում է առաջացնում կրծքավանդակում։
Ինչ անել, եթե քիթը խցանված է
Հարկավոր է լեզուն մի քանի անգամ վեր բարձրացնել, ապա սեղմել հոնքերի միջև ընկած հատվածը։ 20 րոպե անց խցանվածությունը կթուլանա։
Ինչ անել, եթե չարաշահել եք սնունդը քնելուց առաջ
Պառկեք ձախ կողքի վրա։ Այդ դեպքում թթուն կոկորդին չի հասնի։ Իհարկե, խորհուրդ է տրվում սնունդ ընդունելուց անմիջապես հետո չպառկել քնելու, այլ սպասել 2-3 ժամ։
Ինչ անել, եթե ատամը ցավում է
Իհարկե, հարկավոր է անմիջապես դիմել ատամնաբույժի օգնությանը։ Մինչ այդ կարող եք սառույցի կտորը դնել ցուցամատի և բթի միջև ընկած հատվածում։ Ցավը մի փոքր կմեղմանա։
Ինչ անել, եթե քթից արյուն է գալիս
Բամբակը դրեք լնդերին՝ քթի տակ գտնվող փոսիկի հատվածում, ապա ուժեղ ճնշում գործադրեք դրա վրա։
Ինչ անել, եթե այրել եք մատը
Այրված հատվածը սեղմեք մաքուր մատով։ Սա կօգնի հնարավորինս կանխել բշտիկի առաջացումը։ Իսկ ցավը մեղմացնելու նպատակով օգտագործեք հին մեթոդը՝ մատը պահեք հոսող ջրի տակ։
Ինչ անել, եթե լուրջ անհանգստանում եք
Կարող եք սեղմել բութ մատը։ Հանգստացնելով այդ մատի զարկը՝ կարող եք հանգստացնել նաև սրտի ռիթմը։
Ինչ անել, եթե պաղպաղակ եք կերել, և գլուխը ցավում է
Լեզուն սեղմեք բերանի վերին հատվածին։
Ինչ անել, եթե ձեռքը թմրել է
Կարող եք գլուխը տարուբերել այսուայն կողմ։
Ինչ անել, եթե ցանկանում եք սովորել արագ քնել
Արթնանալուց անմիջապես հետո վեր կացնեք անկողնուց և մի վերադարձեք այնքան ժամանակ, քանի դեռ նորից չեք քնում։
Ինչ անել, եթե հարկավոր է որևէ բան անգիր սովորել
Քնելուց առաջ մի քանի անգամ կրկնեք տեքստը։ Քնի ընթացքում ուղեղը դասակարգում է տեղեկատվությունը, տեղի է ունենում դրա տեղափոխում երկարաժամկետ հիշողություն։ Առավոտյան արթնանալուց հետո, ամենայն հավանականությամբ, տեքստն անգիր կիմանաք։
Ինչ անել, եթե վազքի ընթացքում ծակոց է առաջանում կողային հատվածում
Այս երևույթից խուսափելու համար աշխատեք արտաշնչել այն ժամանակ, երբ աջ ոտքը դիպչում է գետնին։
Ինչ անել, եթե ցանկանում եք ավելի խորը սուզվել
Եթե օդը չի բավարարում, մի քանի անգամ արագ շունչ քաշեք։ Այս դեպքում լրացուցիչ 10 վայրկյան կունենաք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը