«Ազգ-բանակ-2017» խորագրով ցուցահանդեսի շրջանկաներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում ապրիլի 21- 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին տաղավարներում և հարթակներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:
Համաժողովի շրջանակներում Մարզահամերգային համալիրի մոտ ցուցադրության են դրված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Точка У մարտավարական հրթիռային համալիրը, հակաօդային պաշտպանության համակարգեր, «Գրադ» համազարկային կրակի համակարգ, «Հաուբից» հրետանային համակարգ, Տ-90 տանկ:
Համաժողովի շրջանակում հանրակրթական դպրոցների սաների համար նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն հանդիպումներ արցախյան ազատամարտի վետերանների և ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:
Միջոցառումներին մասնակցությունը խրախուսվում է դասարաններով՝ զինղեկների և դասղեկների ուղեկցությամբ (9-12-րդ դասարաններ):