Ամերիկացի դահուկորդուհի Մագնոլիա Նեուն հանդիսականներին ցնցել է լեռան լանջից կատարած անհաջող թռիչքով: Անկման տեսագրությունը 16ամյա աղջիկը զետեղել է Instagramում:
Տեսահոլովակում լսվում է, թե կադրի հետևում ինչպես է մեկը գոչում. «Գնա՜, դու կանե՜ս դա: Այո՜»: Դրանից հետո Մագնոլիան ընկնում է և յոթ անգամ գլորվում:
«Օլիմպիական խաղերի որակավորում… «մարմնամարզություն» մարզաձևից», կատակում է դահուկորդուհին:
Նա նշել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել: «Բոլոր ոսկորներս անվնաս են: Ես լավ եմ: Դա չափազանց զվարճալի էր», ասել է նա: