Budetezdorovy.ru կայքը գրում է, որ բացի շատ համեղ լինելուց՝ արքայանարինջը նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
Մի շարք խնդիրների կանխարգելում։ Արքայանարինջը վիտամին A, C, K է պարունակում, ինչպես նաև հակաօքսիդանտներ։ Նրանք օգնում են իմունային համակարգին պայքարել հիվանդությունների դեմ, ազատվել սթրեսից, ամրացնել արյունատար անոթները։
Նյութափոխանակություն։ Արքայանարինջը մեծ քանակով բբջանյութ է պարունակում։ Այն հատկապես կարևոր է նյութափոխանակության համար, քանի որ խթանում է աղիների աշխատանքը և օգնում նրանց ավելի լավ մշակել սնունդը՝ դրանով իսկ նվազեցնելով փորկապության առաջացման հավանականությունը և խթանելով տոքսիններից ազատման գործընթացը։
Լավացնում է տեսողությունը։ Արքայանարինջը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգտակար են այն անձանց, ովքեր տառապում են կատարակտով և մկանների դեգեներացիայի խնդիր ունեն։
Լավացնում է սրտի աշխատանքը։ Արքայանարինջը բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են սրտի առողջության համար։
Ամրացնում է իմունային համակարգը։ Արքայանարինջը 12.6 մգ վիտամին C է պարունակում, ինչն օրգանիզմին անհրաժեշտ օրական չափաբաժնի 21 տոկոսն է կազմում։ Արքայանարինջն օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալներից, ամրացնում իմունային համակարգը։
Քաշի նվազեցում։ Արքայանարինջը հաջողությամբ կարող եք օգտագործել նաև ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այն արագացնում է նյութափոխանակությունը և փոքրացնում ախորժակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը