Ալկոհոլի ազդեցությունն արտաքինի վրա
Advertisement 1000 x 90

Ալկոհոլի ազդեցությունն արտաքինի վրա

Մեր օրերում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր չեն գնահատում առողջությունը, բայց շատ են ուզում արտաքնապես գրավիչ լինել: Իրենց արտաքին տեսքին ուշադրություն դարձնող երիտասարդները պետք է իմանան, որ ալկոհոլային թույներ օգտագործող մարդկանց կարելի է առանձնացնել հենց առաջին հայացքից: Անոթների լարվածության ու թափանցելիության վրա ալկոհոլի ազդեցության հետեվանքով մարդու արտաքին տեսքի վրա աստիճանաբար նկատվում են բնորոշ փոփոխությունները:

Ալկոհոլն ու դեմքի մաշկը

Դեմքի մաշկը ձեռք է բերում վարդագույն երանգ, որը հարբելիս ավելի է արտահայտվում: Ժամանակի ընթացքում դեմքի մաշկը դառնում է կարմրավուն կամ դեղնավուն­հողագույն: Այս ֆոնի վրա նկատվում են լայնացած մազանոթներն ու մանր անոթները: Որոշ հիվանդների մոտ քիթը դառնում է ավելի կարմիր, մուգ եվ խոշոր:

Ալկոհոլն ու դիմագծերը

Հաճախ դեմքն այտուցվում, ուռչում է: Արդյունքում միմիկաներն ավելի թույլ են արտահայտվում եվ դեմքի արտահայտությունն ասես կորցնում է իր ինտելեկտուալությունը: Դիտվում է նաեվ բերանի մկանների թուլացում: Բերանը կախ է ընկնում, դառնում է կիսաբաց, որը եվս դեմքի արտահայտությանը հիմար տեսք է տալիս:

Ալկոհոլն ու աչքերը

Աչքերի ծիածանաթաղանթը պղտորվում է: Դա բացատրվում է ճարպերի եվ խոլեստերինի փոխանակության խանգարումով: Ալկոհոլն ու մազերը Մազերը խունանում, կպչում են իրար, մազափնջերը ցցվում են տարբեր կողմեր եվ գլուխը սովորաբար անխնամ տեսք է ստանում:

Ալկոհոլն ու ձայնը

Ձայնն ալկոհոլիզմի արդեն նախնական փուլերում դառնում է ավելի բարձր, կոշտ ու կոպիտ: Կորչում են ձայնի էմոցիոնալ եվ մեղմ հնչերանգները: Գոյություն ունի արտահայտություն «հարբած ձայն»:

Ալկոհոլն ու խոսքը

Խմող մարդկանց խոսքն ավելորդ արտահայտված է: Նրանք խոսում են բարձր, էմոցիոնալ եվ դանդաղ: Չեն նկատում ինչպես են սկսում գոռալ: Բարձրաձայն խոսքը զուգակցվում է աղքատիկ բառապաշարով: Դիտվում են կրկնվող արտահայտություններ, խոսքային ստերեոտիպեր:

Ալկոհոլն ու շարժուձեվը

Շարժումների կոորդինացիան եվ մկանների տոնուսը խանգարվում են, առաջանում է ձեռքերի դող, շարժումները դանդաղում են, դիտվում է կեցվածքի եվ քայլվածքի խանգարում:

Ալկոհոլն ու հագուստը

Հագուկապում նկատվում է անփութություն, թափթփվածություն, որը երբեմն կոմպենսացվում է ընդգծված մաքրասիրությամբ, փնթիությունից առաջացած բացսական վերաբերմունքը շտկելու համար:

Հիշեք, որ ալկոհոլ օգտագործող մարդկանց արտաքին տեսքի համար բնորոշ են վաղաժամ ծերացման նշանները:

benice.am