Ապրիլի 24-ին, ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, տոնել է իր 27-ամյակը: Իր ծննդյան օրը, որը համընկնում է բոլոր հայերի համար տխուր օրվա` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ, հոբելյարը յուօրինակ ձևով է կազմակերպել:
Նա Մոսկովայում գտնվող «Աղավնի» ռեստորան էր հրավիրել մոտ 100 հյուրերի, ովքեր երեկույթին ներկայացել էին հայկական ավանդական տարազներով: Ի դեպ, ռեստորանն ամբողջովին զարդարված է եղել անմոռուկներով: Այս մասին Տաթևիկը Instagram-ի էջում գրառում էր կատարել և լուսանկար հրապարակել.
«Տարբեր ազգային պատկանելության, կրոնի և քաղաքական հայացքների 100 մարդ պահպանել էին նույն dresscode-ը: Ինչպես ես խոստացել էի, ապրիլի 24-ը ինձ համար լինելու է այն օրը, երբ իմ մտերիմներն ու հարազատները ոչ միայն կհիշեն այն` տանը բազմոցին նստած լաց լինելով, այլ կստանան հզոր ազդակ միայն առաջ գնալու համար»,- գրել է Տաթևիկը` ավելացնելով «Խոստում» ֆիլմից հետևյալ տողերը. «Չէ՞ որ ապագան կախված է միայն մեզանից: Ոչ թե պարզապես գոյատևելը, այլ բարգավաճումը կլինի մեր վրեժը»: