Թեյն օգտագործելուց հետո շատերն են այն նետում աղբարկղը։ Fithacker.ru-ն գրում է, որ այն կարելի է օգտագործել մի շարք նպատակներով, հետևաբար՝ հարկավոր չէ դեն նետել։
- Խնդիրներ մաշկի՞ հետ։ Կապտուկները, քերծվածքները, փոքր կարմրած հատվածները, բշտիկներն ու խայթոցները կարելի է ավելի քիչ տեսանելի դարձնել թեյի պարկի օգնությամբ։ Հարկավոր է պարզապես այն պահել սառը ջրի տակ և մաշկին դնել 15 րոպե։ Թեյը բաղադրիչներ է պարունակում, որոնք օգնում են հանգստացնել բորբոքումը և գրգռվածությունը, թեթևացնել կարմրությունն ու այտուցը։
- Պիգմենտային հետքերը, հերպեսն ու աչքերի տակ մուգ շրջանակները կարելի է վերացնել թեյի պարկով սառը կոմպրես անելու միջոցով։
- Կոշիկների տհաճ հոտից ազատվելու համար կարող եք դրա մեջ թեյի պարկիկ դնել։ Այն կներծծի ավելորդ խոնավությունն ու տհաճ հոտը։
- Ինչպե՞ս լվանալ կեղտոտ սպասքը, եթե չեք ցանկանում քիմիական միջոցներ օգտագործել։ Հարկավոր է լվացարանակոնքի մեջ թրջել սպասքը ջրով, թեյի պարկ գցել այնտեղ։ Առավոտյան առանց որևէ խնդրի կկարողանաք լվանալ սպասքը։
- Թեյի բույրը վախեցնում է փոքր կրծողներին, միջատներին ու սարդերին։ Թեյի պարկերը դրեք այն հատվածներում, որտեղ տեսել եք դրանց, և այդ էակներն այլևս չեն անհանգստացնի։
- Եթե թեյի պարկը դնեք սառնարանում, այնտեղից մշտապես հաճելի բույր կզգաք։ Այն կկլանի մթերքի հոտը, կպահպանի խոնավության անհրաժեշտ հավասարակշռությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը