Apple-ն սկսել է Lexus RX450h հիմքի վրա անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Այն բանից գրեթե երկու շաբաթ անց, երբ Apple.Inc-ն ստացավ Կալիֆոռնիայում ինքնավար ավտոմոբիլների իր տեխնոլոգիայի թեսթավորման թույլտվություն, ականատեսներն արել են ավտոմեքենայի առաջին լուսանկարները Սիլիկոնային հովտի ճանապարհներին: Ապրիլի կեսերին նահանգի իշխանություններն ըկերությանը տվել են թույլտվություններ 2015 թվականի Lexus RX450h երեք հիբրիդային ավտոմեքենաների համար: Դրանք վարելու իրավունք ունեն վեց փորձարկող վարորդներ՝ երկուական վարորդ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
Bloomberg-ի ներկայացրած լուսանկարներում պատկերված է սպիտակ Lexus RX450h՝ հանդերձված բազմաթիվ տվիչներով: Ավտոմոբիլները սարքավորված են մի քանի խցիկներով տեսածիրի շրջադիտման համար, ԱՄՆ-ի Velodyne ընկերության 64-ալիքանոց լիդարով և երկու ռադիոտեղորոշման կայաններով: Անվարորդ ավտոմեքենաների վրա տեղակայված բոլոր սարքերն Apple փոխ է առել այլ արտադրողներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: