Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել արգելափակել Wikipedia բաց ինտերնետ-հանրագիտարանի հասանելիությունը երկրում: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Ըստ շրջանառվող լուրերի` թուրքական կողմը երկար ժամանակ է նամակագրության մեջ է Wikipedia-ի ներկայացուցիչների հետ: Թեպետ պաշտոնական Անկարան կոչ է արել կայքից հեռացնել այն հոդվածները, որտեղ Թուրքիան ներկայացվում է ահաբեկչության հետ նույն մակարդակի վրա և ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության լույսի ներքո, սակայն Wikipedia-ի ղեկավարությունից ոչ ոք պատասխան չի տվել: