Ինչպես ազատվել բերանի տհաճ հոտից (հալիտոզ)
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել բերանի տհաճ հոտից (հալիտոզ)

Բերանի տհաճ հոտն այս կամ այն չափով հետապնդում է մեզնից շատերին: Եվ իհարկե, երջանիկ է նա, ով չի առնչվել այս խնդրի հետ: Թվում է, թե մանրուք է, բայց այն կարող է փչացնել ե՛վ կարիերան, ե՛վ անձնական կյանքը:

Ատամնաբույժին այցելելը միշտ չէ, որ օգնում ազատվել բերանի տհաճ հոտից՝ հալիտոզից. պարզապես այս դժբախտության պատճառները, որպես օրենք, մի քանիսն են: Բերանի տհաճ հոտի պատճառները Բերանից եկող տհաճ հոտի պատճառ կարող են լինել. լնդերի, ատամների հիվանդությունները (պարադոնտոզ, կարիես), թոքերի հիվանդությունները, նշիկների բորբոքումը, ֆարինգիտը, հայմորիտը, շաքարային դիաբետը, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները…

Եթե մարդն առողջ է, բայց այնուամենայնիվ բերանից տհաճ հոտ է գալիս, դա կարող է պայմանավորված լինել շատ պատճառներով. ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործում, բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամք, դեղորայքի օգտագործում, բերանի չորություն, բորբոքային պրոցեսներ բերանի խոռոչում: Բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամք Տհաճ հոտի պատճառներից մեկը՝ բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքն է: Ատամները մաքրում ենք ամեն օր կամ ոչ միշտ՝ ինչպես ստացվի, բայց դրանից այն կողմ գործը սովորաբար չի հասնում: Ատամի խոզանակն իհարկե հիանալի է, բայց այն չի կարող ամբողջությամբ մաքրել բերանի խոռոչը:

Միկրոբներն ու բակտերիաները մնում են լեզվի վրա, ատամների արանքում, լնդերին: Այս մանրէները, սնվելով սպիտակուցային սննդով, արտադրում են ծծմբային միացություններ՝ ծծմբաջրածին եվ այլն: Իսկ ո՛վ չի հիշում դպրոցական տարիներից՝ ինչպես էր «բուրում» ծծմբաջրածինը քիմիայի դասերին: Դրան ավելացրեք պարադոնտոզը, եվ նման «բուրավետ» մարդու հետ շփումը պարզապես անհնար կլինի:

Ծխելն ու խմելը բերանի տհաճ հոտի պատճառ Սպիրտային խմիչքների օգտագործումն ու ծխելը նպաստում են տհաճ հոտի առաջացմանը, չէ՛ որ ալկոհոլն ու ծխախոտը իջեցնում են թքի հակասեպտիկ հատկությունները եվ այդպիսով խթանում են բերանի խոռոչում բակտերիաների աճը: Հենց նրանց կենսագործունեության արդյունքում արտադրվող նյութերն էլ հաճախ բերանի տհաճ հոտի պատճառ են դառնում: Ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ Նեխած հոտերի մյուս պատճառը՝ ստամոքսաղիքային համակարգի խնդիրներն են:

Վատ ծամված կամ խառն օգտագործված ուտելիքը (կոտլետներ՝ մի կտոր հացով, խմորեղեն՝ դեսերտին, իսկ հետո՝ գարեջուր …) ժամանակի ընթացքում նույնպես հիշեցնում է իր մասին: Աղիները կղանքային քարեր կուտակելու հատկություն ունեն, որոնք ձեվավորվում են` հենց այսպես սնվելու հետեվանքով, դրանք իրենց հերթին դանդաղեցնում են կղանքային մասսաների շարժումը դեպի դուրս, սկսվում է խմորում, նեխում, հոտում:

Այն, որ աղիները հեռու են բերանից, չի խանգարում նրանց սերտ կապին: Ուստի այս պրոցեսները եվս կարող են բերանի տհաճ հոտի պատճառ դառնալ: Մաքրում ենք բերանի խոռոչն՝ ամբողջությամբ Այսպիսով, հաշվի առնելով վերը ասվածը, փորձենք այնուամենայնիվ ազատվել բերանի տհաճ հոտից:

Ատամները մաքրելուց հետո լավ ողողեք բերանը: Օգտագործեք հատուկ թելեր՝ միջատամնային տարածքները մաքրելու համար: Պարտադիր մաքրեք լեզուն, դրա համար օգտագործեք կա՛մ հատուկ խոզանակ, կա՛մ գդալ: Շղարշով(марля) փաթաթված մաքուր մատը նույնպես հարմար է: Հեռացնելով լեզվի փառը՝ դուք հաճելիորեն կզարմանաք:

benice.am