1.ստերիլ և ոչ ստերիլ բամբակը
2.սովորական և հականեխիչ կպչուն ժապավենը
3.կաթոցիչը
4.քսուքների համար նախատեսված փոքրիկ թիակները
5.սնդիկային ջերմաչափը
6.ներշնչակը՝ քիթ-կոկորդային հիվանդությունների համար
7.Յոդը, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման և տարբեր նպատակների համար (սրսկումից առաջացած կոշտուկների, նյարդի բորբոքման և այլն)։ Մեծ տրամաչափի և խորը վերքերի դեպքում այն մշակում են յոդով` միայն եզրերից, որպեսզի չգրգռվի առանց այն էլ վնասված հյուսվածքը (այլընտրանք է Բետադինի լուծույթը, որով մշակում են նույնիսկ բաց վերքերը և սեռական օրգանները):
8.Զմրուխտ-կանաչ լուծույթը, որն օգտագործվում է վերքերի և ջրծաղիկի հետևանքով առաջացած բշտիկների մշակման համար:
9.Կալիումի մանգանաթթուն, որի նոսր լուծույթնը օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ` ստամոքսի և աղիների լվացման նպատակով։ Իսկ խիտ լուծույթով մշակում են խիստ աղտոտված վերքերը:
10.Մանանեխի կպչանը, ջերմակը, սառույցի պարկը, հոգնայի պիտույքը, ջուր չներծծող տակաշորը, բժշկական ձեռնոցները, զարկերակային ճնշում չափելու սարքը, ֆոնենդոսկոպը, միանվագ օգտագործման ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը, ախտահանման տուփը և այլն։
Թվարկածը` փաթեթի նվազագույն և մշտական պարունակությունն է, որին յուրաքանչուր անհատ կավելացնի իրեն անհրաժեշտ դեղերը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց։
Արգելվում է փոքր երեխաներին բուժել մեծահասակների համար նախատեսված դեղամիջոցներով։ Մանուկներին պետք է հատկացվի առանձին դեղատուփ, որի պարունակությունը պետք է ընտրվի բժիշկի խորհրդով։
doctors.am