Մազաթափությունը տարածված խնդիր է, որը հանդիպում է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում։ Fithakcer.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ և մեծապես ազդել մարդու ինքնագնահատականի վրա։ Եթե մազաթափության խնդիր ունեք և ցանկանում եք դադարեցնել մազաթափությունն ու խթանել մազերի աճը, կարող եք փորձել այս միջոցը։ Այն պատրաստվում է բնական բաղադրիչներից, չի պարունակում տոքսիններ և կողմնակի ազդեցություն չունի, իսկ արդյունքը նկատելի կլինի մի քանի օր անց։
Բաղադրիչներ
1 ձվի դեղնուց
կես բանան
կես բաժակ գարեջուր՝ 100 մլ
1-2 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը
Այս միջոցը պատրաստելը շատ հեշտ է։ Պարզապես հարկավոր է բլենդերում խառնել վերը նշված բոլոր բաղադրիչները։
Օգտագործման եղանակը
Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ մազերը թափվել են, և թողեք մի քանի ժամ։ Այդ հատվածում տաքություն զգալու դեպքում հարկավոր չէ անհանգստանալ. դա նշանակում է, որ այն արդյունավետ է, և մաշկն արձագանքում է դրան։ Կրկնեք սա նվազագույնը շաբաթվա ընթացքում մեկ անգամ, և շուտով կնկատեք արդյունքը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը