Հինգ զգեստ և միայն երկուսով. Արծվիկի գաղտնի հարսանիքն Իտալիայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հինգ զգեստ և միայն երկուսով. Արծվիկի գաղտնի հարսանիքն Իտալիայում

Hello.ru կայքի «Հարսնացուի օրագիրը» խորագրում կարդում ենք.

Այս տարվա մարտին «Голос» շոուից Արծվիկ Հարությունյանը ամուսնացել է բիզնեսմեն Հարությունի հետ:

«10 տարի առաջ հորեղբայրս առաջարկեց իր ընտանիքի հետ մեկնել Սարատով քաղաք, ընկերների հարսանիքին մասնակցելու: Ինչո՞ւ չէ, ես այտեղ չեմ եղել,- մտածեցի ես: Այնտեղ հայացքս կանգ առավ մի հեղեցիկ, բարձրահասակ, կապուտաչյա երիտասարդի վրա, ով անընդհատ ինձ էր նայում: Այդ երեկո, ես բեմ բարձրացա, որ նորապսակների համար կատարեմ I Will Always Love You երգը: Երգից հետո, այդ նույն երիտասարդը մոտեցավ, փուչիկ նվիրեց և հրավիրեց դանդաղ պարի: Դրանից հետո, հարսանիքի ժամանակ շփվեցինք, խոսեցինք… Հետո եկավ Մոսկվա վերադառնալու ժամանակը: 1 տարի հետո, Հարությունը ինձ գրեց Вконтакте-ում և այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ: «Բարև, հիշո՞ւմ ես ինձ»,- սիրտս ավելի արագ սկսեց աշխատել, պատասխանեցի,- «Իհարկե՛, հիշում եմ»: Եվ ամեն բան գլորվեց գլխապտույտ առաջացնող արագությամբ: Սկսեցինք հանդիպել: Դե, ոչ միշտ էր ամեն բան հարթ, ի վերջո ստեղծագործող մարդու հետ շփվելը հեշտ գործ չէ: Հանդիպեցինք մի քանի տարի, և մի գեղեցիկ օր նա ինձ առաջարկություն արեց»:

33-ամյա երգչուհին ամուսնացել է 2016 թվականի մարտին՝ իտալական Կոմո կղզում։ Պարզվում է՝ զույգը նախընրտել է ամուսնանալ գաղտնի՝ հարսանիքին ներկայանալով միայն երկուսով։ Այս մասին երգչուհին պատմել է  Hello.ru-ին։

Արծվիկն իր հարսանիքի համար հինգ զգեստ է ընտրել.

«Եվ ընդհանրապես չեմ հոգնել ֆոտոսեսիայի համար դրանք փոխելուց։ Դրանցից երկուսը Սվետլանա Լյալինայի զգեստներն էին, որոնք իդեալական էին նստում ինձ վրա, ուստի՝ չկարողացա ընտրել մեկը, ընտրեցի երկուսը»։

«Մեր հարսանիքն Իտալիայում իսկական անակնկալ էր մեր բարեկամների և ընկերների համար։ Եղան բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ և հարցեր, թե ինչու ենք մենք գաղտնի ամուսնացել, միայն երկուսով եղել արարողությանը՝ առանց հյուրերի… Պատասխանը մեկն է՝ այդ օրը մենք պարզապես ցանկացել ենք վայելել միմյանց»,- նշել է Արծվիկը։