Ռոզա Լինն իր շրջագայության ընթացքում բեմ է բարձրացրել Արցախի դրոշը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռոզա Լինն իր շրջագայության ընթացքում բեմ է բարձրացրել Արցախի դրոշը

Ռոզա Լինը շարունակում է պատվով ներկայանալ համաշխարհային բեմահարթակներում։ Էդ Շիրանի հետ համատեղ ելույթներից զատ՝ հայ երգչուհին համերգներով շրջագայեց Young the Giant եւ Milky Chance ռոք խմբերի հետ, մասնակցեց Lollapalooza փառատոնին, եւ հատկանշականն այն է, որ յուրաքանչյուր անգամ բեմ բարձրանալիս նա իր հետ վերցնում էր նաեւ Հայաստանի դրոշը։

Ռոզան Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ազդարարելով շրջագայությունների ավարտը։ «Առաջին շրջագայությունն ավարտված է։ Անմոռանալի էր»,-գրել է նա։ «Եվրատեսիլ 2021»-ում հայ դեսպանը, որը համաշխարհային ճանաչման հասավ իր հեղինակային Snap երգով, հերթական անգամ բեմ է բարձրացել՝ իր հետ ծածանելով Արցախի դրոշը։