Արցախցի հայ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարը ներառվել է Reuters-ի «2023 թվականի լուսանկարները և դրանց հետևում գտնվող պատմությունները» շարքում։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց պատմական հայրենիքը և շարժվել դեպի Հայաստանի սահման։
«Դավիթ Ղահրամանյանը և նրա ընտանիքը մեքենայով շարժվում էին խցանված լեռնային ճանապարհով։ Մեքենաներ, բեռնատարներ, ավտոբուսներ և տրակտորներ շարքով անցնում էին անցուղու վրայով՝ հաճախ երթևեկության երկու կամ երեք գոտիներով, բոլորը նույն ուղղությամբ: Մարդիկ վերցրել էին այն ամենը, ինչ կարող էին տեղավորել իրենց մեքենաների մեջ կամ դրանց վրա:
Մեքենաների բեռնախցիկները լցված էին։ Դրանց վերևում կապված էին պայուսակներ, տուփեր և, նույնիսկ, կահույք։
Ստեփանակերտից Հայաստանի սահման տանող 77 կմ երկարությամբ ճանապարհն Ղահրամանյանը և նրա ընտանիքն անցել են 24 ժամում: Նրանք ակնկալում էին, որ դա կտևեր ընդամենը երկու ժամ: Երբ պարտադրվեցին լքել իրենց տունը, Ղագրամանյանը լուսանկարեց, թե ինչպես էր հայրը լացում ճանապարհի եզրին»։