Ռուսաստանաբնակ հայ դերասանուհի Աննա Եգոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հոր հետ համատեղ լուսանկար, որին կից գրել է. «9 տարի առանց քեզ, չեմ հավատում: Շնորհակալ եմ ամեն բանի համար, իմ հրեշտակ: Ծնունդդ շնորհավոր, այսօր դու կդառնայիր 49 տարեկան»:
Նշենք, որ Աննա Եգոյանն ինստագրամյան իր էջում ունի 1 մլն-ից ավելի հետևորդներ և հայտնի է դարձել մի շարք բանաստեղծություններ ասմունքելով:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը ներկայացվել է հեռուստաֆիլմի ձևով. Առաջին ալիքի եթերում ցուցադրվելիք 16 մասանի հեռուստաֆիլմում զբաղվածություն է ունեցել նաև Աննա Եգոյանը: