Երևանի ծաղկային տարածքների համալրման գարնանային ծրագրի համատեքստում մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները:
Շուրջ 2 միլիոն ծաղկասածիլներից 1,2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս ուղղությամբ գարնանային փուլի աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին: Նշված ժամանակաշրջանն ամենաարդյունվետն է ծաղիկների տնկման և դրանց կպչողականությունն ապահովելու համար: