Marketium.ru-ն գրում է, որ հացը բազմաթիվ զարմանալի հատկություններ ունի, որոնց մասին մեզանից շատերն անգամ գլխի չեն ընկնում։ Օրինակ՝ այն կարելի է օգտագործել՝ որպես մաքրող միջոց։ Կայքը ներկայացրել է հացի օգտագործման երեք արտասովոր տարբերակ։
Սեղանի ծածկոցը մաքրելու համար
Մանրացված հացն այս խնդիրը կարող է հեշտությամբ լուծել։ Եթե տոնական ընթրիքի ընթացքում հյուրը պատահականորեն գինի լցնի սեղանին, հեղուկի վրա հացի կտոր դրեք, որը կներծծի այն։
Արվեստի գործերը մաքրելու համար
Հին նկարները բավական նուրբ են, իսկ դրանք մաքրելը բավական բարդ է։ Դրանք ծածկվում են փոշով, ինչի հետևանքով կորցնում են գեղեցկությունը։ Արվեստի գործերը մաքրելու համար օգտագործեք նուրբ հաց։
Պատերից մատների հետքերը մաքրելու համար
Եթե տանը փոքր երեխաներ կան, հավանաբար ծանոթ եք այս խնդրին։ Երեխաները սիրում են պատերն օգտագործել նկարելու նպատակով, իսկ եթե դրանք մաքրեք քիմիական միջոցներով, ներկը կարող է վնասվել։ Այս խնդրից ազատվելու գործում լավագույնս կօգնի հացը։ Այն օգտագործեք սպունգի փոխարեն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը