Տեսանյութով ցուցադրել են Նյու Յորքի «կործանումը» գլոբալ տաքացման պատճառով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեսանյութով ցուցադրել են Նյու Յորքի «կործանումը» գլոբալ տաքացման պատճառով

YouTube-ում հայտնվել է two՛C — New-York City տեսագրությունը, որտեղ ցուցադրված է Նյու Յորքի հնարավոր ջրածածկումը, եթե Երկրի վրա միջին ջերմաստիճանը բարձրանա երկու աստիճանով: Տեսահոլովակի հեղինակները վկայակոչում են այն հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն երկու աստիճանով Երկրի կլիմայի տաքանալու դեպքում կսկսվեն մթնոլորտային շրջանառության համակարգի անկանխատեսելի փոփոխություններ:

Հետազոտողները կանխատեսում են, մասնավորապես, սառցադաշտերի ինտենսիվ հալում, որն, իր հերթին, կհանգեցնի ծովի մակերևույթի բարձրացման: Հաշվարկների համաձայն՝ 2100 թվականին բացառված չէ մի շարք խոշոր առափնյա մեգապոլիսների, ինչպես նաև մի քանի բնակեցված կղզիների ջրածածկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: