VARDA–ն զայրացել է իր մասին Instagram-ի բաժանորդների մեկնաբանություններից. «Իմ լուսանկարներից մեկի տակ ես նման մեկնաբանություն կարդացի. «Մի՛ փչացրու քո հեղինակությունը նման լուսանկարներով»:
Այսինքն եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք՝ ստացվում է, որ վարկանիշը պարկեշտ լուսանկարնե՞րն են: Եվ քանի՞ պարկեշտ լուսանկար է պետք հրապարակել, սեփական վարկանիշը «մաքրելու» ու պարկեշտ աղջկա համբավ ձեռք բերելու համար: Հասկացեք վերջապես, որ պետք է ոչ թե կազմին նայել, այլ բովանդակությունը կարդալ: Իսկ քանի դեռ դուք մարդկանց գնահատում եք զտված լուսանկարներով ու «ճիշտ կազմով»՝ դուք ստիպված կլինեք սիրահարվել «գառան մորթով գայլերին»:
Ես 31 տարեկան եմ ու չեմ ուզում ստել ոչ ինձ, ոչ էլ ձեզ: Ինձ դուր է գալիս իմ բնույթը ու ես պարզապես ինձ թույլ եմ տալիս հավատարիմ լինել ինքս ինձ» -գրել է Վարդան: