Մեծ Բրիտանիայի Hecate Verona ընկերությունը մշակել է շների համար տնակների շարք, որոնք հանդերձված են տեխնիկայի վերջին խոսքով: Դրա ստեղծման համար դիզայներներին պահանջվել է շուրջ երեք տարի: Հունիսի 5-ին այս մասին հաղորդել է Luxurylaunches-ը: Շների համար տները հանդերձված են օդորակման համակարգով, ջեռուցմամբ, ներքին և արտաքին լուսավորությամբ, ինչպես նաև կերի և ջրի մատուցման համակարգերով և կոնֆերենց կապով, որպեսզի տերը կարողանա կապվել իր շան հետ, եթե նա ժամանակավորապես բացակա է:
Հարդարման համար օգտագործվել են փայտի հազվագյուտ տեսակներ և բնական քար՝ մարմար և դոլոմիտ: Մեկ տան պատրաստման համարպահանջվում է մի քանի ամիս: Մոդելների գներն սկսվում են 40 հազարդոլարից, իսկ որոշ մոդելներ կնստեն 200 հազար դոլար: