Սա շվեդ նկարիչների գաղափարն է. կառուցել շոգեբաղնիք՝ սաունա, որը ձվի տեսք կունենա, կկլանի արևի ճառագայթները, տաքացնելով սաունան:
Բնակելի մի քանի շվեդական կոոպերատիվ արդեն օգտագործում են այս նորարարությունը:
«Solar Egg» սաունան ունի 588 х 567 х 455 սմ ծավալ, որի մեջ կարող է 8 մարդ տեղավորվել: Լուսավորությունն ապահովում է լուսադիոդային լամպը, որը աշխատում է արևային էներգիայով:
Ոսկեգույն պրոֆնեյլից պատրաստված սաունան ներսից փայտածածկ է: Ներսում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +185 աստիճանը:
storytut.ru