Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հունիսի 26-ից կմեկնարկի «Դեպի վայրէջք» հեռուստանովելը։ Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 22:00-ին, հեռուստադիտողները կհետևեն թրաֆիքինգի մասին պատմող նոր հեռուստանովելի զարգացումներին։ Ֆիլմում խաղում են Սարգիս Գրիգորյանն ու դուստրը` Յանան, Էմմա Մանուկյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Մերի Հակոբյանը, Վարդան Հովսեփյանը, Էվա Խաչատրյանը, Գնել Սարգսյանը և այլք։
25 մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում ռեժիսորը հայըտնեց, որ դրամատիկ զարգացումներով ֆիլմում կան բաց տեսարաններ Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի, Սարգիս Գրիգորյանի և Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի մասնակցությամբ։
Ամբողջությամբ՝ Tert.am Life