5 վայր, որտեղ տղամարդկանց պակաս կա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 վայր, որտեղ տղամարդկանց պակաս կա

Դուք երազում եք հայտնվել մի վայրում, որտեղ ազատ աղջիկները ավելի շատ են, քան կարելի է երևակայե՞լ: Մենք առաջարկում ենք միանալ մեր էքսկուրսիային և ծանոթանալ աշխարհի այն 5 վայրերի հետ, որտեղ տղամարդկանց պակաս կա:

1.Աֆրիկա, տուարեգի ցեղի բնակության վայրերը

Եթե երբևէ հայտնվեք Աֆրիկայում, ապա մենք առաջարկում ենք այցելել Աֆրիկայի տուարեգի ցեղախմբի տեղակայման վայրեր: Նրանք բնակվում են հիմնականում Ալժիրում, Նիգերում և Մալիում: Նրանց գեղեցկուհիներից շատերը փնտրում են իրենց երկրորդ կեսին, բայց անիմաստ, որովհետև աղջիկների թիվը գերազանցում է տղամարդկանց թվին: Ուստի գուցե հենց Դուք դառնաք նրանց սրտի տիրակալը:

2. Ռուսաստան, Իվանովո 

Եթե Դուք մինչև հիմա փնտրում եք գեղեցիկ, հմայիչ ու ազատ օրիորդի, ով կստանձնի Ձեր երկրորդ կեսը դառնալու սուրբ պարտականությունը, ապա հավաքեք Ձեր իրերն ու անմիջապես այցելեք Ռուսաստան` մասնավորապես Իվանովո: Գուցե ֆանտաստիկ թվա, բայց այստեղ կանանց թիվը 2 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին: Կարող եք հանգիստ շրջել քաղաքում և մոտենալ առաջին իսկ դուր եկած աղջկան, քանի որ հավանականությունը, որ նա հաստատ ազատ կլինի, շատ մեծ է:

3.Հունգարիա, Բուդապեշտ

Միշտ երազել եք հայտնվել Հունգարիայու՞մ: Դա պարզապես հիանալի ընտրություն է, եթե Դուք միայնակ տղամարդ եք: Այստեղ` հենց մայրաքաղաքում, Ձեզ կդիմավորեն գեղեցկուհիների մի ամբողջ բազմություն, քանի որ այս քաղաքում  կանանց թիվը 3 տոկոսով գերազանցում է տղամարդկանց թվին: Այնպես որ ռոմանտիկ ընթրիքն ու ազատ օրիորդի ուղղեկցությունն այս քաղաքում երաշխավորվում է:

4.Հյուսիսային Մարիանյան կղզիներ 

Այս գերող բնությամբ կղզիներում միայնակ տղամարդիկ կարող են վայելել նաև գերող դիցուհիների ընկերակցությունը: Գուցե նրանցից ոմանք անգամ կարողանան տուն վերադառնալ ապագա կնոջ ուղղեկցությամբ: Նորեկների հանդեպ տեղացի աղջիկները միշտ բարեհամբույր են, քանի որ տեղանքում տղամարդկանց թիվը չափազանց քիչ է` կանանց համեմատ:

5.Բելու-Վալի, Բրազիլիա

Եվ ամենագայթակղիչ վայրը մենք թողեցինք վերջում: Բրազիլական քաղաքներից մեկում գոյություն ունի թաղամաս, որը կոչվում է Նոիվա դու Կորդեյրու, որտեղ ապրում են շուրջ 600 ազատ կանայք: Եթե անգամ նրանցից ոմանք ամուսնացած էլ լինեն, ապա այդ պարագայում անգամ իրավիճակը շտկելի է, քանի որ  նրանց տղամարդիկ աշխատում են լրիվ այլ քաղաքներում և տանը գրեթե չեն լինում: Այս կանայք այնքան շատ կարիք ունեն տղամարդու ուշադրության, որ անգամ դիմել են քաղաքապետին խնդրանքով, որ վերջինս հորդորի թաղամասում նաև տղամարդիկ ապրեն, որպեսզի նրանք գոնե ընկերակցող ունենան:

Ինչպես տեսնում եք ընտրության լայն հնարավորությունը Ձեզ է սպասում: Եթե Դուք միայնակ տղամարդ եք` պարզապես հավաքեք Ձեր ճամպրուկն ու հույսերի ահռելի չափաքանակով մեկնեք մեր ցուցակի որևէ վայրերից մեկը: Այստեղ Ձեզ հաստատ սիրով սպասում են:

patum.am