Ռուսաստանի տրանսպորտի նախարարության նախաձեռնությամբ «Аэрофлот» ավիաընկերությունը օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով:
Հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ «Боинг 777» օդանավը ժամանել է ընկերության ինքնաթիռների կայան:
Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարին ուղղված դիմումի հիման վրա: