Ավստրալացու ոտքի բութ մատը ձեռքին են «տեղադրել»
Advertisement 1000 x 90

Ավստրալացու ոտքի բութ մատը ձեռքին են «տեղադրել»

20-ամյա ավստրալացի ֆերմեր Զաք Միթչելը տուժել է ցուլի գործողությունների պատճառով։ Վիրաբույժները չեն կարողացել փրկել նրա ձեռքի բութ մատը և որպես փոխարինող օգտվել նրա ոտքի բութ մատի «ծառայություններից»։ Միթչելը վնասվել է դեռ ապրիլին, երբ ցուլը նրա ձեռքը սեղմել է մարագի պատնեշին, հաղորդում է BBC-ն։

Միթչելն ասել է, որ միջադեպից անմիջապես հետո նրա գործընկերները փորձել են փրկել մատը։ «Նրանք այն սառույցով տարայի մեջ էին դրել»,- ասել է երիտասարդ ավստրալացին։ Նրան ուղղաթռով նահանգի մայրաքաղաք՝ Փերթ են տեղափոխել։

Միթչելը 3 ամսում երկու անհաջող վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում բժիշկներն ամեն ինչ արել են՝ նրա բութ մատը փրկելու համար։ Ի վերջո նրանք երիտասարդին համոզել են, որ ոտքի բութ մատը կօգնի ձեռքի թաթին ստանալ իր նախկին գործառույթները։

Միթչելը սկզբում հրաժարվել է, սակայն երկար մատծելով՝ համաձայնել։ Երկու շաբաթ առաջ Սիդնեյի հիվանդանոցում 8 ժամ տևող հազվադեպ վիրահատություն է տեղի ունեցել։

Այժմ Միթչելը 12 ամիս պետք է վերականգնվի, սակայն նա ցանկանում է վերադառնալ իր հին աշխատանքին։

Հիվանդանոցում ընդգծել են, որ ոտքի բութ մատի փոխպատվաստումը ոչ ստանդարտ պրակտիկա է տվյալ պահին, սակայն դրա առանձին մասնիկների փոխպատվաստումն արդեն սովորական են դարձել ժամանակակից վիրաբուժության մեջ։

«Շատերը վախենում են, որ ոտքի մատի փոխպատվաստման պարագայում իրենց քայլվածքը կտուժի, սակայն, որպես կանոն, նման բան չի լինում»,- ասել է բժիշկ Նիքլինը։

med.news.am