Այս գնդիկավոր գրիչները բոլորին են հայտնի: Սակայն քչերի մտքով է անցել, թե կափարիչն ինչ դեր է կատարում:
1991 թ. BIC ընկերությունը աշխարհին ներկայացրել է Cristal Pen գրիչը, որի կափարիչը ծայրին ունի փոքրիկ անցք: Դրա շնորհիվ հաջողվել է հարյուրավոր երեխաների կյանքը փրկել:
Բանն այն է, որ եթե երեխան անզգուշորեն կուլ է տվել կափարիչը, ապա անցքի շնորհիվ չի խեղդվի, օդի շրջանառությունը չի արգելափակվի, գոնե այնքան ժամանակ, մինչև շտապօգնությունը տեղ կհասնի:
Այդ լուծումն կիրառել են գրեթե բոլոր գրիչ արտադրող ընկերությունները: Ինչպես ասում են՝ լավ դիզայնը ակներև է, իսկ կատարյալ դիզայնը՝ ոչ:
fit4brain.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը