Գեղանկարիչ Սալվադոր Դալիի (1904 – 1989) աճյունը հուլիսի 20-ին կարտաշիրիմեն հայրության հաստատման հայցի պատճառով: Հուլիսի 13-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ֆիգերաս քաղաքի (Կատալոնիայի Ինքնավար Մարզ), որտեղ ծնվել է նկարիչը, քաղաքապետարանում: Նրանց տեղեկատվությամբ՝ արտաշիրիմումը «նշանակված է հուլիսի 20-ին տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին):
Ավելի վաղ սույն վճիռը հավանության է արժանացել դատարանի կողմից «աճյունի նմուշներ ստանալու» անհրաժեշտության պատճառով, «որոշելու համար, թե նա կենսաբանական հայրն է արդյոք այն կնոջ», որը «հայց է հարուցել, որպեսզի իրեն նկարչի աղջիկը ճանաչեն»: Խոսքը վերաբերում է Պիլար Աբելին Ժիրոնայից (Կատալոնիայի Ինքնավար Մարզ), որը պնդում է, թե Դալին իր հայրն է:
Կինը ծնվել է 1956 թվականի փետրվարի 1-ին: 2007 թվականից նա փորձում է հասնել գեղանկարչի հետ ազգակցության ճանաչման: Կնոջ խոսքով՝ իր մայրն իբր գաղտնի սիրավեպ է ունեցել նկրաչի հետ:
Դալին ամուսնացած է եղել Կազանում ծնված Ելենա Դյակոնովայի հետ (1894 – 1982), որը հայտնի է որպես Գալա: Զույգը երեխաներ չի ունեցել: Գեղանկարիչը վախճանվել է 1989 թվականի հունվարի 23-ին Ֆիգերաս քաղաքում: Նկարչի աճյունը գտնվում է Ֆիգերասի Թատրոն-թանգարանում, որտեղ ներկայացված է նրա գործերի մեծ մասը: