ԵՏՄ երկրների ներգաղթյալների համար, ովքեր աշխատում են Ռուսաստանում առանց աշխատանքային պայմանագրի, նոր կանոններ են մշակվել, գրում է «Իզվեստիա» պարբերականը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից մշակված նոր օրինագծի համաձայն՝ բացի արտաքսումից, իրավախախտները 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն: Բացառություն են կազմել Բելառուսի քաղաքացիները, ովքեր ազատված են միգրացիոն քարտի ստացումից:
Օրինագծի նպատակը Ռուսաստանում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կացության ժամկետների հետևման վերահսկողությունն է: