Արդյունավետ և հուսալի նորամուծությունների արդյունքում բանկոմատներից թալանի դեպքերը իսպառ կբացառվեն: Այս մասին հայտարարում է ՀՀ Ոստիկանությունը՝ նշելով, որ բանկոմատների տեսանկարահանման համակարգերն այսուհետ հնարավորություն կտա հստակ իդենտիֆիկացնել բանկոմատին մոտեցող անձի դեմքը, հասակը, ինչը հնարավորություն կտա հետագայում գործողությունների ժամանակ իդենտիֆիկացնել այդ անձանց:
Սա դեռ ամենը չէ։ Մյուս նորամուծությունն այն է, որ սարքերը ֆիզիկական ուժի կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելու դեպքում դրանցում տեղադրված հատուկ գունանյութը կթափվի դրամատուփում առկա փողերի վրա՝ փչացնելով դրամը: Գունանյութն անջնջելի է, հետևաբար գումարն այդ դեպքում դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:
Մանրամասները՝ տեսանյութում