Միացյալ Նահանգների Lit Headphones ընկերությունը թողարկել է ականջակալների հավաքածու, որոնց գլխանոցը պատրաստված է թագի տեսքով: Այս մասին հայտնել է The Metro-ն:
Աքսեսուարները պատրաստվում են ձեռքով անհատական պատվերներով: Ականջակալները զարդարված են գույնզգույն քարերով և մետաղական ֆուրնիտուրով:
Որպես հիմք կարելի է ընտրել մի քանի պատրաստի դիզայններ, օրինակ՝ Black Queen-ը, Red Reign-ը կամ Royal Blue-ն և դրանք լրացնել սեփական ցանկությամբ:
Գաջեթների տեխնիկական առանձնահատկությունների մասին ոչինչ չի հաղորդվում: Դրանց արժեքը տատանվում է 299-ից մինչև 499 դոլարի սահմաններում: