Կամուրջներ տեսել են բոլորը և որպես օրինաչափություն գրեթե բոլոր կամուրջներն էլ ունեն ուղիղ ձգվող տեսք: Սակայն Ուրուգվայում գտնվող այս կամուրջը տարբերվում է մյուսներից իր տեսքով, նրա ճարտարապետը որոշեց կամուրջը կառուցել շրջանաձև և նրա կառուցման վրա ծախսել ավելի քան 2 անգամ շատ գումար:
Եվ գիտե՞ք ինչու: Ամեն ինչ արվել է նրա համար, որպեսզի կամրջի վրայով ընթացող մեքենաները կամրջի շրջանաձև տեսքի պատճառվ ստիպված լինեն դանդաղեցնել իրենց ընթացքը, իսկ վարորդներն այսկերպ ստիպված չեն լինի արագ անցնել այս գեղատեսիլ վայրերի կողքով և ժամանակ կունենան դրանցով հիանալու և մաքուր օդ շնչելու համար: