Եթե ինչ որ մեկի տանը տեսնեք ջրով լցված բաժակներ, չկարծեք, թե տանտիրուհին մաքրասեր չէ: Ոչ, դա հնարավոր է՝ լինի մտածված և օգտակար որոշում: Ամենայն հավանականությամբ, այդ բաժակի մեջ ուղղակի ջուր չէ, այլ ջրի մեջ ավելացված է աղ և քացախ:
Եվ այդ ամենը արված է նրա համար, որպեսզի մաքրվի տան էներգիան: Եթե Դուք զգում եք մշտական հոգնածություն, ձանձրույթ, ապատիա, ապա շատ հնարավոր է, որ Ձեր բնակարանում բացասական էներգիա է կուտակվել: fithacker.ru-ն ներկայացնում է, թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ:
Աղը՝ բացասականի դեմ
Բաղադրիչներ
- Ջուր – 1 բաժակ
- Քացախ – 1 ճ/գ
- Աղ – 1 թ/գ
Պատրաստումը և կիրառումը
- Խառնել բոլոր բաղադրիչները բաժակի մեջ: Աղը չպետք է հալչի:
- Բաժակը դնել այնտեղ, որտեղ ամենաշատն եք լինում, օրինակ՝ ննջարանում կամ հյուրասենյակում:
- 24 ժամ հետո ստուգեք՝ արդյո՞ք աղը վերև է բարձրացել: Եթե այո, ապա վերցրեք նորը և կրկնեք բոլոր գործողությունները:
- Կրկնեք այնքան ժամանակ, մինչև որ աղը վերև չբարձրանա: Դա նշան է այն բանի, որ տունը մաքրվել է:
Այս մեթոդն ունի նաև գիտական բացատրություն: Աղը հագեցնում է օդը բացասական իոններով, որոնք իրենց հերթին՝ ստեղծում են դրական վիբրացիա: Սա գերազանց պրոցեդուրա է, որը թույլ է տալիս արագ և առանց դժվարության մաքրել տունն էներգետիկ մակարդակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը