Նախօրեին Արեգակի վրա տեղի է ունեցել մեկ շաբաթում երկրորդ հզոր բռնկումը, հայտնում է ՌԳԱ Լեբեդևի անվան Ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան՝ վկայակոչելով GOES-15 արբանյակի տվյալները:
Նշվում է, որ բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17.00-ի և 18.00-ի միջակայքում: Բռնկմանը շնորհվել է ակտիվության բարձրագույն դաս՝ Х:
Սեպտեմբերի 6-ին Արեգակի վրա տեղի էր ունեցել վերջին 12 տարում հզորագույն բռնկում: