Ադրբեջանում նոր մեթոդ են մտածել «Ղարաբաղը հետ բերելու համար». Բարդայի շրջանի գյուղերից մեկի բնակիչ, ֆիզիկայի ուսուցիչ Մուստաֆաաղալը Ղարիբ Հուսեյնովը շախմատի հիման վրա նոր խաղ է ստեղծել, որի հիմնական նպատակն է «հետ բերել Ղարաբաղը», գրում է ru.oxu.az-ը:
Հուսեյնովին խաղի ստեղծման համար պահանջվել է 9 տարի:
Խաղը նախատեսված է երկու խաղացողի համար՝ սև խաղաքարերը խորհրդանշում են հայերին, սպիտակները՝ ադրբեջանցիներին: Դրա յուրահատկությունն այն է, որ սև խաղաքարերով ոչ մի ձև հնարավոր չէ հաղթել: Դա արված է նրա համար, որպեսզի խաղի վերջում «Ղարաբաղը հետ բերվի»։