Սեպտեմբերի 14-ից 17-ը Ֆլորենցիայում իրենց հմտություններն են ցուցադրելու տեղի ամենալավ պաղպաղակագործները: Նրանք մասնակցելու են պաղպաղակի փառատոնին:
Մինչ այդ մի շարք պաղպաղակագործներ հաղթահարել են նախընտրական փուլերը, նրանցից 16-ը ճանաչվել են վարպետներ: 3 օր շարունակ իրենց գործի գիտակները մրցելու են՝ ամենալավի կոչմանն արժանանալու համար:
Ֆլորենցիայի քաղաքապետը վերջերս հայտարարել էր, որ պաղպաղակի հայրենիքը Իտալիան է:
Իրականում, սակայն, պաղապաղակի բաղադրատոմսը Չինաստանից Եվրոպա է հասցրել Մարկո Պոլոն, իսկ պաղապաղակի առաջին գործարանը հիմնվել է ԱՄՆ-ում՝ 1851 թվականին: