5 հիվանդություն, որոնցով կարելի է վարակվել խմբակային սելֆիի ժամանակ
Advertisement 1000 x 90

5 հիվանդություն, որոնցով կարելի է վարակվել խմբակային սելֆիի ժամանակ

Խմբակային սելֆիներն այսօր մեծ տարածում ունեն, սակայն առողջության  համար դրանք բոլորովին էլ անվտանգ չեն, պնդում են մասնագետները։ Բանն այն է, որ նման սելֆիների ժամանակ կարելի է որոշ ինֆեկցիոն հիվանդություններով վարակվել։

Գոտեորքին

Գոտեորքինը վիրուսային հիվանդություն է, որով վարակվելու ռիսկը մարդկանց հետ սերտ շփման ժամանակ մեծանում է։ Հիվանդության հարուցիչը ջրծաղիկի վիրուսն է (Varicella zoster), որը փոխանցվում է գերազանցապես օդակաթիլային ճանապարհով։

Գրիպ և մրսածություն

Գրիպն ու մրսածությունը վիրուսային հիվանդություններ են և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով։ Եթե սելֆի անող խմբում մեկն արդեն հիվանդ է, մեծ է հավանականությունը, որ նա կարող է վարակել և մյուսներին։

Պեդիկուլյոզ

Պեդիկուլյուզը պարազիտային ինֆեկցիա է, որը փոխանցվում է մարդուց մարդուն։ Այն հատկապես տարածված է դպրոցներում և մանկապարտեզներում, իսկ դեռահասները շատ են սիրում խմբակային սելֆիներ անել։ Այդ պատճառով նրանց շրջանում շատ մեծ է պարազիտի տարածման ռիսկը։

Շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ)

Կոնյուկտիվիտը աչքի լորձաթաղանքի բորբոքային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդուն։

Քոս

Քոսը մաշկային վարակիչ հիվանդություն է։ Քոսի տզին 15-20 րոպե է պետք մարդու մաշկի տակ անցնելու համար։ Դա տեղի է ունենում մաշկի հետ անմիջական շփման հետևանքով ու սեռական ճանապարհով։

med.news.am