Ամուսնական մատանի կրելը վտանգավոր է տղամարդու առողջության համար
Advertisement 1000 x 90

Ամուսնական մատանի կրելը վտանգավոր է տղամարդու առողջության համար

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները, որոնք կրում են մարմնի վրա ոսկյա  զարդեր, դրանով իսկ մեծապես վնասում են առողջությունը:

Ոսկին առաջ է բերում պոտենցիայի հետ խնդիրներ: «Կարծիք կա, որ ոսկին չի օքսիդանում, սակայն ամեն դեպքում դա այդպես չէ: Ոսկու օքսիդները մաշկից անցնում են արյան մեջ և նստվածք տալիս օրգանիզմի տարբեր  հատվածներում:  Կանացի օրգանիզմի համար նրանք առանձնապես  ինչ-որ սպառնացող վտանգ չեն ներկայացնում, իսկ ահա տղամարդկանց դեպքում ոսկու օքսիդացումը կարող է սեռական գեղձերի խանգարում առաջացնել»:

Պոտենցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, ինչպես նաև ցածր սեռական տոնուս. ահա այսպիսի հետևանքների կարող  է հանգեցնել  սովորական ամուսնական մատանի կրելը: «Թանկարժեք զարդեղենի արտադրողների համար միգուցե այս հետազոտությունը անհեթեթություն է, սակայն պետք չէ հավատալ նրանց, քանի որ վերջիններս ընդամենը պաշտպանում են իրենց բիզնեսը: Ոսկին շատ վտանգավոր է տղամարդու առողջությանը, հիշեք դա,- եզրափակում են հետազոտողները»: