Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում. պատասխանը կպատմի ձեր մասին
Advertisement 1000 x 90

Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում. պատասխանը կպատմի ձեր մասին

Marketium.ru-ն գրում է, որ մարդու ուղեղը բաղկացած է երկու կիսագնդից, որոնք տարբեր չափով են զարգացած: Տեսողական թեստերի օգնությամբ կարելի է հասկանալ, թե կիսագնդերից որն է գերակայում: Նայեք այս լուսանկարին. ի՞նչ եք տեսնում առաջին հերթին:

Եթե տղամարդու եք տեսնում, նշանակում է՝ գերակայում է ուղեղի ձախ կիսագունդը: Նախքան եզրակացություններ անելը փաստեր եք հավաքում: Ճկուն, արագ մտածողություն ունեք: Միևնույն ժամանակ՝ աշխատում եք իրադրությունը դիտարկել տարբեր կողմերից: Զարգացած ստեղծագործական կարողություններ ունեք: Հեշտությամբ հարմարվում եք ցանկացած փոփոխության: Դժվար է ձեզ հանկարծակիի բերել. վճռական պահերին կարողանում եք սթափ դատել:

Եթե կնոջ եք տեսնում, նշանակում է՝ գերակայում է ուղեղի աջ կիսագունդը: Ամբողջությամբ կախված եք իրավիճակից: Լավ մտաբերում եք տեղեկատվությունը, որը մատուցվում է կերպարների, սիմվոլների միջոցով: Լավ կողմնորոշվում եք տարածության մեջ և հեշտությամբ լուծում գլուխկոտրուկները: Երաժշտական կարողություններ ունեք: Սիրում եք երազել ու երևակայել: Կարող են նաև նկատվել սնահավատության հակումներ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը