Շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը այս օրերին Հայաստանում է։ Նա նկարահանվել է «Ֆուլ հաուս» սիթքոմի վերջին` 7–րդ եթերաշրջանում։ Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը հայտնեց, որ նա ներկայանում է իր իրական կերպարով` որպես Բոսսոն, 15–րդ սերիայում։ Այսպիսի փորձ «Ֆուլ հաուսում» առաջին անգամ չէ կիրառվում։
«Նրա հետ աշխատանքը շատ հեշտ ստացվեց։ Նա աշխատում է մեր ընկերներից մեկի` մոսկվայաբնակ Տարոն Պողոսյանի հետ։ Նրա միջոցով էլ համագործակցել ենք։ Ասեմ ավելին` «Ֆուլ հաուսում» նկարահանվելու ցանկությունը եղել է հենց իրենց կողմից։ Մենք հասկացանք, որ այդ տարբերակը մեզ էլ է շատ հետաքրքիր և որոշեցինք իրականացնել այն»,– ասաց Մենչը և հավելեց, որ պայմանավորվածությունը ձեռք են բերել ավելի վաղուց, երբ երգիչը դեռ Հայաստանում չէր։
Հարցին, թե ինչպես է ստացվել, որ Բոսսոնն իր թիմի նախաձեռնությամբ է նկարահանվել «Ֆուլ հաուսում», Արմենը պատասխանեց. «Ինքը, բնականաբար, չի հետևում «Ֆուլ հաուսի» ընթացքին։ Հավանաբար, իրեն կողքից ասել էին, որ լավ նախագիծ է, որտեղ արժե ներկայանալ, այդ իսկ պատճառով համաձայնել է նկարահանվել»։
Ամբողջությամբ՝ life.tert.am