«Միս Արմենիայի» հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Միս Արմենիայի» հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը. life.tert.am

Երեկ ավարտվեց «Միս Արմենիա» մրցույթը, որի շրջանակում 17-26 տարեկան չամուսնացած աղջիկները պայքարեցին հաղթողի տիտղոսին արժանանալու համար։ Ժյուրիի կազմը մինչև վերջին պահը գաղտնի էր պահվում։

Ժյուրիի նախագահը Գոհար Հարությունյանն էր։ Ժյուրիի կազմում ընդգրկված են Լուսինե Թովմասյանը, Գևորգ Շադոյանը, Գոռ Հարոյանը, Իրինա Վարդանյանը և այլք։ Ժյուրիի գնահատականների հանրագումարով մրցույթի հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը։

«Վիցե Միս Արմենիա» 4-րդ տեղը գրավեց Արմինե Մանուկյանը, «Վիցե Միս Արմենիա» 3-րդ տեղում է Թերեզա Մարտիրոսյանը, «Վիցե Միս Արմենիա» 2-րդ տեղում է Արփինե Հարությունյանը։ 1-ին «Վիցե Միս Արմենիան» Անահիտ Իսահանովան է։

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հանրության քվեարկությամբ հաղթող ճանաչվեց Էդուարդա Բաղդասարյանը՝ Գյումրուց։ Նա որոշեց քվեարկության արդյունքում գոյացած գումարն ուղղել Գյումրու անապահով ընտանիքներին։

«Միս Սփյուռք» ճանաչվեց Սինիտա Տաբուջյանը, որը ժամանել է Լիբանանից։ «Միս տաղանդ» ճանաչվեց Թերեզա Մարտիրոսյանը, որն առաջին մասնագիտությամբ երգչուհի է։

Հաղթող մասնակիցը Հայաստանը կներկայացնի «Միս աշխարհ» հեղինակավոր մրցույթին։

life.tert.am