Նման տաղանդը չի մոռացվում. կոմիսար Կոռադո Կատանին լքեց մեզ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նման տաղանդը չի մոռացվում. կոմիսար Կոռադո Կատանին լքեց մեզ

«Ամեն տարի գալիս եմ այստեղ՝ Սանկտ Պետերբուրգ, շատ եմ սիրում այս քաղաքը, որը պարուրված է Պուշկինի պոեզիայով: Ինձ համար մեծ պատիվ է, որ ամենից շատ ճանաչված եմ հենց Ռուսաստանում: Խոնարվում եմ ձեր մշակութային ժառանգության առջև: Դուք մեծ կինեմատոգրաֆի, թատրոնի, երաժշտության և գրականության ժառանգներն եք: Ես մեծացել եմ Պուշկինի, Տոլստոյի, Չեխովի ստեղծագործություններով»:

Այսպես է արտահատվել ռուս հանդիսատեսի և Ռուսաստանի մասին իտալական կինոյի ամենաճանաչված դերասաններից մեկը, «Ծովահրեշը» ֆիլմի անկրկնելի Կոռադո Կատանին, նույն ինքը՝ Միկելե Պլաչիդոն:

«Ծովահրեշը» իտալական բազմասերիանոց կրիմինալ դրաման ոչ ոք չի կարող մոռանալ: Լարված, բեկումնային իրադարձություններով  շարժանկարը առաջին անգամ ցուցադրվել է 1984 թ: Ֆիլմը մինչև հիմա ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում:

Երբ Միկելե Պլաչիդոն նոր էր սկսել նկարահանվել այս ֆիլմում, 37 տարեկան էր: Նախքան «Ծովահրեշը» նա այնքան էլ հայտնի չէր, և կոմիսարի դերը նրա երջանիկ խաղաքարտներ:

Ֆիլմի 4-րդ եթերաշրջանից Միկելեն հասկացավ, որ այս ամենը երկար չի կարող շարունակվել, ֆիլմը դառնում է սովորական սերիալի պես մի բան, և նա որոշեց կանգ առնել: Տեսարանը, որտեղ հանցագործ աշխարհը հաշվեհարդար է տեսնում հերոսի հետ, շատերին է ցնցել: Հերոսի մահը անհեթեթ է, հանդիսատեսը չի ուզում հավատալ, որ այդքան թոհուբոհով անցած կերպարը կարող է ընդմիշտ հեռանալ: Կերպարից հրաժարվելու, ֆիլմի դրամատիկ ոգին պահելու տեսանկյունից, Միկելեն իրավացի էր:

Այս տարի մայիսի 19-ին Պլաչիդոն դարձավ 71 տարեկան: Դերասանը Կատանիի կերպարից հետո շարունակել է իր նկարահանումները այլ նախագծերում, սակայն նման հաջողություն այդպես էլ չի գրանցել: Հարցազրույցներից մեկի ժամանակ Միկելեն խոստովանել է, որ բոլոր այն երկրներում, ուր լինում է, օդանավակայանի ոստիկանները նրան դիմավորում են՝ «Բարի օր, կոմիսար Կատանի արտահայտությամբ»:

Պլաչիդոյի Կատանին այնքան հավաստի է, որ անգամ 33 տարի անց հետապնդում է նրան: Դերասանը դրանից իրեն վատ չի զգում, քանի որ իբրև դերասան իրեն այլևս չի պատկերացնում և իր ուժերն է փորձում ռեժիսուրայում:

«Ծովահրեշի» հերոսը դարձավ միլիոնավոր կանանց երազած տղամարդը. ուժեղ, առնական, խելացի, հուսալի: Նկատենք, որ Միկելեն կյանքում էլ է այդպիսին:

Նա հիմա էլ հեշտությամբ կարողանում է իր կողմը հրապուրել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ընդամենը 5 տարի առաջ անզուգական կոմիսարը ամուսնացավ իրենից 37 տարով փոքր կնոջ հետ: Սկզբում նրանք ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ, իսկ հետո, երբ նրանց որդին արդեն 6 տարեկան էր, զույգը պաշտոնապես ամուսնացավ: Դա տեղի է ունեցել 2012 թ.: Պսակադրության արարողության վայրը եղել է Չիստերինոյի սուրբ Նիկողայոսի տաճարը:

Եվ ահա, վերջերս աշխարհով մեկ շոկային լուր տարածվեց. Միկելե Պլաչիդոն, որին անխտիր բոլորը սիրում են, հայտարարել է իր կարիերայի ավարտը: Նա ասել է, որ ձանձրացել է ֆիլմերում նկարահանվելուց, իսկ ավելի լավ դերեր չի պատկերացնում, որ երբևէ կխաղա:

«Ես կշարունակեմ որպես բեմադրիչ, կխաղամ թատրոնում, բայց ոչ կինոյում»,- ասել է ճանաչված դերասանը: Նա նաև ասել է, որ իրեն շատ լավ է զգում և որպես ռեժիսոր դեռ ասելիք ունի:

Նշենք, որ Միկելե Պլաչիդոն նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, 10 ֆիլմի ռեժիսոր է:

obaldela.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը