Հոկտեմբերին «Արմենիա TV»–ի եթերում կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի 5–րդ եթերաշրջանը։ Tert.am Life–ի հետ զրույցում սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը հայտնեց, որ սա լինելու է նախագծի վերջին եթերաշրջանը։ Այնպես, որ հերոսների պատմություններն այս անգամ վերջնական լուծումներ կստանան։
Նոր եթերաշրջանում դերասանական կազմում համալրումներ կլինեն, ինչպես նաև հեռուստադիտողները չեն տեսնի դերասանուհի Թինա Գավալյանին, որը մարմնավորում էր Գարիկի կնոջ մորաքրոջը։ Նրա կերպարային գիծն ավարտվել է։ Փոխարենը Գարիկի դերակատար Մհեր Խաչատրյանը նոր խաղընկերուհի ունի` դերասանուհի Մերի Հակոբյանը։
Նախագծի սցենարիստ Սարգիս Կալպակյանը մեզ հայտնեց, որ Մերին մարմնավորում է խորամանկ աղջկա, որը ծանոթանում է Գարիկի հետ և, հասկանալով, որ նրա մոտ մեծ գումար կա, նա որոշում է շորթել այն։ «Նա գեղեցիկ, խորամանկ աղջիկ է, որը փորձում է, չարաշահելով իր «դիրքը» , տվյալ դեպքում` գեղեցկությունը, շորթել այդ գումարը»,– պատմեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am