
Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը, հավանաբար, 16 կիլոգրամով գիրացել է հանուն նոր դերի:
Ներկայումս Թերոնը Վանկուվերում նկարահանվում է Tully ֆիլմում: Նրան լուսանկարել են նկարահանման հրապարակում, ու դատելով լուսանկարներից՝ դերասանուհին գիրացել է: Սակայն հայտնի չէ նաև՝ արդյոք Թերոնն իսկապես գիրացել է, թե նրա լիքը կառուցվածքը գրիմ անողների աշխատանքի արդյունք է:
Թերթը Թերոնի ներկայացուցչին մեկնաբանության հայտ է ուղարկել, բայց պատասխան դեռ չի ստացել, գրում է Daily Mail-ը: